Ես միշտ հետևում եմ Վարդան Սարգսյանի հաղորդումներին, միայն նրա համար որ բավականին հետաքրքր է, իսկ Վարդանը վիզ է դնում ցանկացած հաղորդման համար և անում այնպիսի տեղեր նկարահանում, որոնք և վտանգավոր են, և չբացահայտված:
Շատ աշխատասեր է և անում է որակով հաղորդումներ, իր հաղորդումներն էլ հեռուստատեսային իրականության մեջ լավագույն են: Երևի այս հրապարակումից հետո շատերդ կասեք՝ դե լավ գնում է հանգստանում գալիս է, ինչ է անում որ: Գուցե ինչ որ չափով էլ հանգստանում է, բայց նրա և ստեղծագործական կազմի ջանքերով արդյուքնում դուք տեսնում եք հետաքրքիր հաղորդում: Հիշում եք երբ այդքան տարված էիք հնդկական սերիալներով, ինչ արեց Վարդանը. Ձեր բոլոր սերիալային հնդիկ դերասանների հետ զրուցեց, ցույց տվեց նրանց կյանքը: Նա այսքանով չի սահմանափակվել, հետևելով նրա ինստագրամի ակտիվությանը պարզ է դառնում որ այս անգամ էլ բավականին հետաքրքիր հաղորդում է սպասվում: Պարզվում է Վարդանը հաղորդման շրջանակներում ապրել է վայրի ցեղերի հետ:
Комментариев нет:
Отправить комментарий